Վերջին մեկ շաբաթում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի շուրջ 2 միլիոն նոր դեպք
Առողջապահության միջազգային կազմակերպության փոխանցմամբ, վերջին շաբաթում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային թիվ – 7 օրվա ընթացքում կորոնավիրուս է ախտորոշվել գրեթե երկու միլիոն մարդու մոտ, որը նախորդ շաբաթվա ցուցանիշից ավել է 6 տոկոսով:
Սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 20-ը աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 1 998 897 դեպք և մահացել՝ 36 764 վարակակիր:
Վարակի տարածումից մինչ օրս աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել 31 358 115 մարդու մոտ, մահացել է 965 576 վարակակիր: