Վերջին 24 ժամվա ընթացքում Կալիֆոռնիայի նահանգում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման ռեկորդային՝ 8441 դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Կալիֆոռնիայի նահանգում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման ռեկորդային՝ 8441 դեպք1
Այս մասին հաղորդում է «Գարդիանը»:
Ըստ լրատվամիջոցի, երկրի մասշտաբով անցած օր ու գիշերվա ընթացքում գրանցվել է վարակման 47 000 նոր դեպք:
Ամենաբարդ իրավիճակը Կալիֆոռնիայում, Տեխասում և Արիզոնայում է:
Ընդհանուր համավարակի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 636 638 դեպք, մահացել է 127 425 մարդ: