Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 92 դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 92 դեպք, ապաքինվել է 149 պացիենտ: Միևնույն ժամանակ, երկրում վերջին օր ու գիշերվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է մեկ հիվանդ, ևս մեկ վարակվածի մահվան պատճառ է հանդիսացել այլ հիվանդությունը: Տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Երկրում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 2 916 մարդ:
Հունիսի 1-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 222 870 դեպք, այստեղից ապաքինվել է 213 578 հիվանդ:
Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 4 446 մարդ, 1 083 վարակվածի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը: