Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 052 դեպք, մահացել է 692 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 052 դեպք: Այս մասին երկրի առողջապահության նախարարությանը հենվելով գրում է «Գարդիանը»:
Այսպիսով, Հարավ Ամերիկյան երկրում վարակվածների թիվը գերազանցել է 368 հազարը:
Անցած օր ու գիշերվա ընթացքում Բրազիլիայում «կովիդ 19»-ից մահացել է 692 մարդ: Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 58 314 մարդ: