Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է իննը պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է իննը պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է իննը պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 352:

Այսօր արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 357 նոր դեպք, ապաքինվել է 652 պացիենտ:

Հիշեցնենք, փետրվարի 13-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 535 նոր դեպք, ապաքինվել էր 757 պացիենտ: