Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է իննը պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է իննը պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է իննը պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 700:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 262 նոր դեպք, ապաքինվել է 189 պացիենտ:

Հիշեցնենք, երեկ մարտի 20-ին, արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 422 նոր դեպք, ապաքինվել էր 158 պացիենտ, մահացել էր ութ մարդ: