Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է հինգ պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 311:

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, ապաքինվել է 469 պացիենտ: