Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 048:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 522 մարդու մոտ, ապաքինվել է 1 074 պացիենտ: