Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:

Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 096:

Վերջին 24 ժամում «կովիդ 19» հաստատվել է 811 մարդու մոտ, ապաքինվել է 672 պացիենտ:

Երեկ, հունիսի 15-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 092 դեպք, ապաքինվել է 775 պացիենտ, մահացել է 23 մարդ: