Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 796 պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այս պահի դրությամբ Վրաստանում ապաքինվածների քանակը կազմում է 3 120։
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 37 պացիենտ։ Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 413 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Կովիդ հյուրանոցներում գտնվում է 869 քաղաքացի: Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: