Անցած օր ու գիշերվա ընթացքում, Իտալիայում «կովիդ 19»-ից մահացել է 237 մարդ, ինչը 180-ով պակաս է, նախորդ օրվա ցուցանիշից: Տեղեկատվությունը հրապարակում է «Գարդիան» հրատարակությունը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Անցած օր ու գիշերվա ընթացքում, երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 11 252 դեպք:
Համավարակի տարածումից ի վեր, Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ավելի քան 2 միլիոն դեպք, որի արդյունքում զոհվել է 88 279 մարդ: