Վերջին 24 ժամում Իսրաելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1308 դեպք: Ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասել է 43 668-ի: Մահացել է 375 մարդ, այդ թվում չորս մարդ մահացել է վերջին օր ու գիշերվա ընթացքում:
Ինչ վերաբերում է առողջացածներին, ապա նրանց թիվը կազմում է 23 400:
Իրավիճակի վատթարացման ֆոնին, Իսրաելի իշխանությունները երկուշաբթի օրը փակել են այնպիսի հասարակական հավաքատեղիներ, ինչպիսիք են՝ գիշերային ակումբները, բարերը, ռեստորանները և մարզադահլիճները: