Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուսով վարակվել է 5 616 մարդ, մահացել է 312 պացիենտ
Վերջին 24 ժամում Իրանում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 5 616 նոր դեպք, որը փետրվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Բացի այս, վերջին 24 ժամում երկրում վարակից մահացել է 312 պացիենտ:
Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիանը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի տարածումից ի վեր, Իրանում արձանագրված է կորոնավիրուսի 545 286 դեպք, այստեղից մահացել է 31 346 մարդ: