Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ռեկորդային ցուցանիշ: Երկրում «կովիդ 19»-ից մահացել է 200 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը 11 931 է:
Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 637 դեպք: Ընթանուր առմամբ երկրում գրանցված է 245 688 դեպք, այստեղից ապաքինվել է ավելի քան 207 000 մարդ:
Ըստ Իրանի առողջապահության նախարարի, իրավիճակի ոչ պատշաճ գնահատումը ծայրաստիճան վտանգավոր է:
Հիշեցնենք, որ Իրանը համավարակի պատճառով հաստատված սահմանափակումները սկսել է վերացնել ապրիլի 11-ին: Սահմանափակումների վերացումից մոտ մեկ ամիս անց երկրում վարակման ցուցանիշը նորից սկսեց աճել: