Վերջին 24 ժամում Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 293 դեպք, մահացել է 399 մարդ
Իրանում անցած օր ու գիշերվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 399 մարդ:
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 8 293 դեպք:
Համավարակի սկզբից մինչ օրս, երկրում հաստատվել է կորոնավիրուսի 596 941 դեպք, այդ թվում ապաքինվել է 472 598 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 34 133-ի: