Վերջին 24 ժամում Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք
Վերջին 24 ժամում Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի, Օզուրգեթիի բաժանմունքի տեղեկությամբ, կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով բնակչության զանգվածային փորձարկումը կշարունակվի հունվարի 4-ից: Նրանց տվյալներով, Վրաստանում այսօր արձանագրված վարակման 417 նոր դեպքից, իննը գրանցվել է Գուրիայում:

«Նոր տարվա օրերին, Օզուրգեթիում, փորձարկումն իրականացվում է միայն մեկ կետում: Վարակվածներին բացահայտում են արագ թեստերի շնորհիվ: Հունվարի 4-ից կրկին կշարունակվեն բնակչության զանգվածային փորձարկումները, համավարակաբանական հետազոտություններն ու շփումների հաստատումը», – ասել են հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Օզուրգեթիի բաժանմունքում: