Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 1 784 նոր դեպքից 40-ը արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, վարակվածները տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք են:
«Շարունակվում են կասկածելի պացիենտների հետազոտությունները: Այս պահին նույնպես ընթանում է համավարակաբանական հետազոտություն և կոնտակների բացահայտում: Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի, քանի որ կասկածելի պացիենտների հետազոտությունները շարունակվում են»,- հայտարարում են հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 784 նոր դեպք, ապաքինվել է 4 119, մահացել է 36 մարդ: