Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 55 271 դեպք
Վերջին օր ու գիշերվա ընթացքում, Բրազիլիայում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 55 271 նոր դեպք, վարակից մահացել է 1 167 մարդ:
Այս մասին հաղորդում է «Գարդիանը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի բռնկումից ի վեր, Բրազիլիայում գրանցվել է վարակման ավելի քան իննը միլիոն դեպք, մահացել է 240 940 վարակված: