Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 000 դեպք, մահացել է 682 մարդ
Բրազիլիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 000 դեպք: Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիանը» հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Նրանց փոխանցմամբ, վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից մահացել է 682 մարդ:
Այսպիսով, Բրազիլիայում կորոնավիրուսի տարածումից առ այսօր արձանագրվել է վարակման 4,1 մլն. դեպք: Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 126 203 մարդ։
Բրազիլիան կորոնավիրուսի դեպքերի և մահացության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը։