Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մոտ 40 հազար դեպք
Վերջին 24 ժամում ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մոտ 40 հազար դեպք:
Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը», հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Վերջին մեկ օրում երկրում «կովիդ 19»-ից մահացել է 1056 պացիենտ:
Համավարակի սկսվելուց ի վեր, ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 114 406 դեպք, այստեղից մահացել է 185 744 մարդ: