Վերջին 14 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում ճանապարհորդության պատմություն ունեցող բոլոր երկրների քաղաքացիները Վրաստան մուտք գործելու ժամանակ կենթարկվեն 12-օրյա կարանտինի
Հաշվի առնելով Մեծ Բրիտանիայում գրանցված կորոնավիրուսի նոր շտամը, միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել, որ բոլոր այն անձինք, այդ թվում` Վրաստանի քաղաքացիները, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում ունեցել են Մեծ Բրիտանիայում ճանապարհորդելու պատմություն, Վրաստան մուտք գործելուց հետո կենթարկվեն պարտադիր 12-օրյա կարանտինի,- համապատասխան խորհուրդն համապատասխան որոշումը կայացրել է համակարգող խորհրդի այսօրվա նիստում, որը վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության աշխատակազմում:
Ինչպես նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիան այն 18 երկրների շարքում չէ, որոնց քաղաքացիների և մշտական բնակության իրավունք ունեցող անձանց թույլատրվում էր մուտք գործել երկիր, ինչպես նաև այս փուլում, Վրաստանը մեծ Բրիտանիայի հետ չունի ուղիղ ավիահաղորդակցություն:
«Հետևաբար, այս որոշումը վերաբերում է Վրաստանի քաղաքացիներին, ինչպես նաև գործարար այցելուներին, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում ունեցել են Մեծ Բրիտանիա ճանապարհորդության պատմություն, ինչպես նաև այն 18 երկրների քաղաքացիներին կամ ռեզիդենտներին, որոնց որոշակի պայմաններով թույլատրվում է մուտք գործել մեր երկիր», – հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Միևնույն ժամանակ, միջգերատեսչական համակարգող խորհուրդը ակտիվորեն աշխատում է փորձագետների, մասնագետների, համավարակաբանների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ, դեկտեմբերի 24-ից սահմանված սահմանափակումները մեղմելու նպատակահարմարության, ինչպես նաև այդպիսի որոշման դեպքում անվտանգության նորմերի պահպանման հետ կապված խիստ կանոնակարգերի վերաբերյալ:
«Բոլորս էլ տեսնում ենք, որ նոյեմբերի 28-ին հաստատված սահմանափակումներն անմիջական ազդեցություն են ունեցել վարակի տարածումը դանդաղեցնելու և համավարակային իրավիճակը կայունացնելու վրա: Հետևաբար, ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի և մեր յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է հոգ տանել գրանցված արդյունքի և այն գնի մասին, որը մեր երկիրը վճարում է ամեն օր: Ուստի այս կապակցությամբ որոշումը, որը կհայտարարվի մոտ ժամանակներս, կկայացվի առավելագույն զգուշությամբ»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: