Վասիլ Մաղլափերիձե. Մենք հարմարվեցինք այս իրավիճակին, վերադասավորեցինք ալիքը, անցանք աշխատանքի հեռակա ռեժիմի, սակայն մեր ալիքը կշարունակի գործել ցանկացած իրավիճակում
Մենք հարմարվեցինք այս իրավիճակին, վերադասավորեցինք ալիքը, ռիսկային տարբեր խմբերում ընդգրկված մարդկանց ժամանակավորապես ազատեցինք աշխատանքից, անցանք աշխատանքի հեռակա ռեժիմի, սակայն այս ալիքը ցանկացած իրավիճակում կշարունակի իր աշխատանքը, մենք դրան պատրաստ ենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն:
Ինչպես հայտարարել է Մաղլափերիձեն, բնակչությունը Վրաստանի Առաջին ալիքից մշտապես կստանա վերստուգված և պրոֆեսիոնալ տեղեկություն:
«Մենք ժողովրդին տեղեկություն կփոխանցենք ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ՝ ռադիոյով, յուրաքանչյուր ժամը երկու անգամ և նաև 1tv.ge կայքէջում, ինչպես նաև Մարի Մալազոնիայի հաղորդումը եթեր կհեռարձակվի ամեն երեկո՝ 20:00-ին և առավոտյան 11:00-ին կլինի կրկնությունը:
Բացի այդ, իրավիճակին հարմարեցրել և ժամանակավորապես դադարեցրել ենք մեծ լսարան և հյուրեր ունեցող հաղորդումները, որպեսզի պաշտպանված լինեն ինչպես հյուրերը, այնպես էլ՝ հանրությունը և մենք, քանի որ ալիքը պետք է աշխատի մշտական ռեժիմում: Ծնողներին խոստանում ենք, որ չվախենան հեռուստացույցի դիմաց թողնել երեխաներին, եթեր կհեռարձակվեն մուլտֆիլմներ, ֆիլմեր:
Մեր բոլոր հարթակները պատրաստ են, որպեսզի աշխարհում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն լուսաբանենք: Մենք գործում ենք միջազգային հանձնարարականներով»,- հայտարարել է Վասիլ Մաղլափերիձեն: