Վարչապետի հանձնարարությամբ, Վրաստան վերադարձած քաղաքացիների համար կարանտինային տարածքները ապահովելու է զբոսաշրջության ազգային գործակալությունը. Մարյամ Քվրիվիշվիլի
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ և կառավարության կարգադրությամբ, զբոսաշրջության ազգային վարչությանը հանձնարարվել է ստեղծել, կազմակերպել և կառավարել կարանտինային գոտիները»,- այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարարության, զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Մարյամ Քվրիվիշվիլին:
Նրա խոսքով, ուղևորներին օդանավակայաններից դեպի հյուրանոցներ տեղափոխելու համար, զբոսաշրջության ազգային վարչությունը 24 ժամվա ընթացքում կենտրոնացրած ունի հարմարավետ տրանսպորտային միջոցներ, որոնք ուղևորափոխադրումն իրականացնում են առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների պահպանմամբ:
Քվրիվիշվիլիի հայտարարությամբ, Վրաստան վերադարձած քաղաքացիներին կարանտինային գոտիներ տեղավորումը կոմպլեքսային գործընթաց է – գործակալությունը վարձում է հյուրանոցներ և ապահովում սնունդով:
Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի խոսքով, այս փուլում պատրաստվել են լրացուցիչ կարանտինային տարածքներ:
Բացի այդ, ինչպես նշել է Մարյամ Քվրիվիշվիլին, զբոսաշրջության ազգային վարչությունը մշտական կապի մեջ է մասնավոր հատվածի հետ: