Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 1248 նոր դեպք, մահացել է 22 մարդ
Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 1248 նոր դեպք: Համավարակի սկսվելուց ի վեր Թուրքիայում ընդհանուր առմամբ գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 186 493 դեպք:
Ըստ թուրքական մամուլի, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում մահացել է 22 մարդ: Ընդհանուր առմամբ, Թուրքիայում կորոնավիրուսից զոհվածների թիվը հասել է 4 927-ի:
Վերջին մեկ օրում Թուրքիայում «կովիդ 19»-ից ապաքինվել է 1312 մարդ: Ապաքինվածների ընդհանուր քանակը գերազանցել է 158 000 հազարը:
Թուրքիայում արձանագրված է կորոնավիրուսի 22 738 ակտիվ դեպք: