ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն ռասիստ չի համարում, և հերթական անգամ ընդգծել է, որ չի օգտագործել վիրավորական արտահայտություններ երրորդ աշխարհի երկրներ հանդեպ։
«Ոչ, ես ռասիստ չեմ։ Ես ամենից քիչ ռասիստ մարդն եմ, ումից դուք հարցազրույց եք վերցրել»,-հայտնել է ամերիկացի առաջնորդը լրագրողներին։ Նա նաև հայտարարել է, որ չի գործածել կոշտ գնահատաակններ Սպիտակ տանը սենատորների հետ զրույցի ժամանակ։
Հունվարի 12-ին դեմոկրատ սենատոր Դիկ Դուրբինը հայտնել էր, որ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է ինչ-որ մեկը ցանկանում, որպեսզի ԱՄՆ գան մարդիկ Աֆրիկայի երկրներից, Հայիթից և Սալվադորից։ ԱՄՆ նախագահն այդ երկրներն անվանել էր «կեղտոտ անցքեր»։
Հայիթիի և աֆրիկյան երկրների իշխանությունները պարզաբանում էին պահանջել Թրամփից։
Հեղինակ -
Edgar Barsegyan