Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ Լուգարի լաբորատորիայից սպասում են 12 մարդու անալիզների պատասխանները
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերտցվաձեի խոսքով, հիվանդանոցում այս պահին գտնվում է 46 հիվանդ:
Ըստ նրա, նրանցից 30-ը վարակված են կորոնավիրուսով:
«Բացի այդ, կորոնավիրուսով հիվանդ 7 մարդ գտնվում են հանրապետության տարբեր կլինիկաներում, որոնք սահմանվել են որպես վարակով հիվանդ մարդկանց ընդունող հիվանդանոցներ: Դուք գիտեք, որ մեկը արդեն ապաքինվել է, այսպիսով այսօրվա դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 38 դեպք»,- ասել է Թենգիզ Ցերտցվաձեն:
Նրա պարզաբանմամբ, Լուգարի լաբորատորիայից սպասում են 12 մարդու անալիզի պատասխանները: