Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսով վերավարակման դեպքեր Վրաստանում դեռ չեն հաստատվել
Մեզ մոտ կորոնավիրուսի վերավարակման ոչ մի դեպք դեռ չի հաստատվել, – այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է, ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն:
«Տարբեր մարդկանց կողմից կան հաղորդումներ, որ նրանք կրկին վարակվել են: Սկզբից այդպիսի հիվանդներին ուղարկում են Լուգարի լաբորատորիա, որ հետազոտվի հարուցիչ շտամի գենետիկական հատկությունները: Դեռևս մեզ մոտ իրոք վերավարակման ոչ մի դեպք չի հաստատվել: Այսինքն, նրանք, ովքեր ասում են, որ վերավարակվել են, դեռ հաստատված չէ, որ նրանք վարակվել են մեկ այլ շտամով», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: