Թենգիզ Ցերցվաձեի տեղեկությամբ, Վրաստանը «Ռեմդեսիվիր» կստանա հոկտեմբերի 25-30-ին
Կառավարության նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության անմիջական մասնակցությամբ, Վրաստանը հոկտեմբերի 25-30-ին կստանա «Ռեմդիսիվիր» դեղամիջոցը,- այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն:
Ցերցվաձեի խոսքով, Վրաստանը ուղիներ է գտել, որ «Ռեմդիսիվիրը» արագորեն հասներ Վրաստան:
«Կառավարության նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության անմիջական մասնակցությամբ իրականացվել է, նոր և այս պահին խոստումնալից «Ռեմդիսիվիր» դեղամիջոցի ներկրումը: Այս դեղը շքեղություն է, քանի որ այս պահին այս դեղամիջոցը կարող է ունենալ միայն Ամերիկան: Եվս մի քանի երկիր ձեռքբերման փուլում է: Ինչպես ասել է առողջապահության նախարարը, արդեն մշակվել է մեխանիզմ, որը հեշտ չէր, քանի որ շատ երկրներ հերթ են կանգնում, ինչպես նաև շատ բյուրոկրատական ընթացակարգեր պետք է անցնենք: Որոշ դեպքերում դեղամիջոցը առաքելու համար անհրաժեշտ է երկու ամիս, սակայն մենք գտանք մեխանիզմներ, որ առաքումը տեղի ունենա 10-14 օրվա ընթացքում, այսպիսով հոկտեմբերի 25-30-ին, Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն կորոնավիրուսի ծանր ձևեր կբուժվեն «ռեմդեսիվիրով»,- ասել է Ցերցվաձեն: