Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մամուլի ծառայության ղեկավար, Գիորգի Բերիձեի տեղեկությամբ, Թենգիզ Ցերցվաձեի առողջական վիճակը կայուն է, և եթե անհրաժեշտություն լինի, կփոխվի բուժման ռազմավարությունը:
«Թենգիզ Ցերցվաձեի առողջական վիճակն այսօր նույնն է: Կայուն վիճակ է, առանց փոփոխությունների, նույն ախտանիշներով: Հաջորդ շաբաթ կիրականացվեն լրացուցիչ հետազոտություններ և անհրաժեշտության դեպքում բուժման ռազմավարությունը կփոխվի: Ինչ վերաբերում է պարոն Թենգիզի կնոջը ՝ Աննա Թոփուրիային, նա շարունակում բուժումը տանը, նրա առողջական վիճակն ավելի լավ է, իրականում նա չունի ախտանիշներ և շարունակում է բուժումը տանը»,- հայտարարել է Բերիձեն:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի մոտ կորոնավիրուսը հաստատվել էր նոյեմբերի 17-ին: