Թենգիզ Ցերցվաձե. Երիտասարդներին խնդրում եմ, չմատնվել խուճապի և չվախենալ
Երիտասարդներին խնդրում եմ, չմատնվել խուճապի և չվախենալ: Վարակվելու դեպքում էլ, այնպես կապաքինվեն, ինչպես ապաքինվում էին գրիպից,- այս մասին լրագրողներին է հայտնել ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Նա մեկ անգամ ևս դիմել է բնակչությանը կորոնավիրուսի հետ կապված հանձնարարականով:
Նրա խոսքով, այս հանձնարարականներն առանձնապես պետք է կատարեն 50-ն անց քաղաքացիները: Նման մարդիկ պետք է խուսափեն հասարակական հավաքի վայրերում գտնվելուց, լինի դա հարսանիք, հոգեհաց, ավելի լավ է մնան տանը:
Բացի այդ, հաճախ պետք է լվանալ ձեռքերը, քանի որ վարակը տարածվում է շփման միջոցով, պետք է խուսափել վարակված կամ բարձր ռիսկի երկրներ այցելած քաղաքացիներից»,- հայտարարել է Ցերցվաձեն: