Թենգիզ Ցերցվաձե. Մեր երկրից շատ վարակվածներ կան Եվրոպայի մնացած 50 երկրներում
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, Վրաստանը կորոնավիրուսի տարածման և մահացության քանակի առումով, Եվրոպայի 53 երկրների թվում 50-րդ տեղում է:
«Մեր երկրից շատ վարակվածներ կան Եվրոպայի մնացած 50 երկրներում»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա մեկնաբանմամբ, աշխարհի մասշտաբով Վրաստանը վարակի տարածման և մահացության ցուցանիշով 109-րդ տեղում է:
«Եթե աշխարհի մասշտաբով դիտարկենք, ապա Վրաստանը վարակի տարածման և մահացության ցուցանիշով 109-րդ տեղում է: Մեզանից առաջ են միայն այն պետությունները, որոնց անվանումը նույնիսկ չգիտենք: Դրանք են էկզոտիկ, արևադարձային պետությունները, փոքր կղզիներ: Դա պայմանավորված է պետության ուղղահայաց, ժամացույցի պես կազմակերպված գործողություններով, նկատի ունեմ համաճարակաբաններին և բժիշկներին, ինչպես նաև հիվանդությունների վերահսկման կենտրոնին, առողջապահության նախարարությանը, որը գլխավոր դերակատարն է և ամենակարևորը, կառավարության ղեկավարին, Գիորգի Գախարիային, ով անձամբ է կառավարում իրավիճակը: Նրա միջամտությունները եղան անչափ ադյունավետ»,- հայտարարել է Ցերցվաձեն:
Վրաստանում այս պահի դրությամբ արձանագրված է 195 դեպք, այդ թվում՝ 45 ապաքինված, մահացել է երեք մարդ: