Թենգիզ Ցերցվաձե. Մեր երկրից շատ վարակվածներ կան Եվրոպայի մնացած 50 երկրներում
Թենգիզ Ցերցվաձե. Մեր երկրից շատ վարակվածներ կան Եվրոպայի մնացած 50 երկրներում

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, Վրաստանը կորոնավիրուսի տարածման և մահացության քանակի առումով, Եվրոպայի 53 երկրների թվում 50-րդ տեղում է:

«Մեր երկրից շատ վարակվածներ կան Եվրոպայի մնացած 50 երկրներում»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա մեկնաբանմամբ, աշխարհի մասշտաբով Վրաստանը վարակի տարածման և մահացության ցուցանիշով 109-րդ տեղում է:

«Եթե աշխարհի մասշտաբով դիտարկենք, ապա Վրաստանը վարակի տարածման և մահացության ցուցանիշով 109-րդ տեղում է: Մեզանից առաջ են միայն այն պետությունները, որոնց անվանումը նույնիսկ չգիտենք: Դրանք են էկզոտիկ, արևադարձային պետությունները, փոքր կղզիներ: Դա պայմանավորված է պետության ուղղահայաց, ժամացույցի պես կազմակերպված գործողություններով, նկատի ունեմ համաճարակաբաններին և բժիշկներին, ինչպես նաև հիվանդությունների վերահսկման կենտրոնին, առողջապահության նախարարությանը, որը գլխավոր դերակատարն է և ամենակարևորը, կառավարության ղեկավարին, Գիորգի Գախարիային, ով անձամբ է կառավարում իրավիճակը: Նրա միջամտությունները եղան անչափ ադյունավետ»,- հայտարարել է Ցերցվաձեն:

Վրաստանում այս պահի դրությամբ արձանագրված է 195 դեպք, այդ թվում՝ 45 ապաքինված, մահացել է երեք մարդ: