Թելավիում բացվել է շտապ օգնության նոր վարչական շենք:
Միջազգային չափանիշներին համապատասխան վարչական տարածքը լիովին հագեցած է սարքավորումներով: Շրջանային ծառայության մոտ 70 աշխատակցի համար ստեղծված են աշխատնքային և հանգստի պայմաններ:
Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնների վարչական շենքերով ապահովման նախագիծը շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունն իրականացնում է տեղի ինքնակառավարումների հետ միասին: