Թելավիում ավտովթարի հետևանքով զոհվել է երիտասարդ տղամարդ:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, Թելավիում, երկու մեքենա բախվել է իրար, իսկ այնուհետև վրաերթի ենթարկել երիտասարդ տղամարդու, որը տեղում մահացել է:
Վթարի հետևանքով տուժած ավտոմեքենաներից մեկի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղում մոբիլիզացված է պարեկային և քրեական ոստիկանություն, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները:

