Թելավիի հիվանդանոցի տնօրենի սպանության մեղադրանքով ձերբակալված ոստիկանին սահմանվել է բանտարկություն
Դատարանը քննարկել է Թելավիի կենտրոնական հիվանդանոցի տնօրենի սպանության մեղադրանքպով ձերբակալված, Թելավիի ոստիկանության վարչության պետի տեղակալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը: Թելավիի շրջանային դատարանի դատավոր, Մարիկա Ցերցվաձեն բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը և Վանո Զանդարաշվիլիին որպես խափանման միջոց սահմանեց բանտարկություն:
Վանո Զանդարաշվիլիի դեմ հետաքննությունը ընթանում է կանխամտածված սպանության և մարմնական վնասվածք հասցնելու հոդվածներով: Պետական մեղադրողները նրան մեղադրում են Թելավիի կենտրոնական հիվանդանոցի տնօրեն, 38-ամյա Զուրաբ Սաչիշվիլիի սպանության և քաղաքապետարանի իրավաբանական ծառայության ղեկավարին վիրավորելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի գիշերը Իղալտո գյուղում, որտեղ, հետաքննության հաղորդմամբ, ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը մի քանի անգամ կրակելով տեղում սպանել է Զուրաբ Սաչիշվիլիին: Գործը քննում է դատախազությունը: