Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Ճառնալի գյուղում տեղի է ունեցել սպանություն
Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Ճառնալի գյուղում տեղի է ունեցել սպանություն

Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Ճառնալի գյուղում տղամարդը սպանել է կնոջն ու երեխային: Հաղորդվում է, որ սպանվել են 22-ամյա տղան և նրա մայրը։ Այնուհետ տղամարդն ինքնասպան է եղել։

Դեպքի պահին տանը եղել են նաև տղամարդու մայրն ու դուստրը, ովքեր կարողացել են փախչել։

Հարևաններն ասում են, որ ընտանիքում կոնֆլիկտ չի եղել, թեև տղամարդը հավանաբար հոգեկան առողջության խնդիր ուներ:

Տեղում ներկա են եղել իրավապահները։ Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով՝ ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանություն։

Թողնել մեկնաբանություն