Թելավին կլինի գինու համաշխարհային մայրաքաղաքը, մեր հայտն ընդունված է, շնորհավոր. Մամուկա Խազարաձե
Թելավին կլինի գինու համաշխարհային մայրաքաղաքը, մեր հայտն ընդունված է, շնորհավոր. Մամուկա Խազարաձե

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Լելոն» Թելավում անց է կացրել հանրահավաք, որտեղ կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեն, գլխավոր քարտուղար Բադրի Ջափարիձեն և կուսակցության ղեկավարները հանդիպել են Թելավիի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում բնակչությանը ներկայացրել են Թելավի մեծամասնական պատգամավորի թեկնածու՝ Իրակլի Տալախաձեին:

Թելավում «Լելոյի» նախընտրական հանրահավաքի ժամանակ, կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեն խոսքով դիմել է բնակչությանը և ասել, որ Վրաստանում պետք է գործի դրվեն բոլոր ուղղությունները, որոնք առկա են երկրում:

Ըստ Խազարաձեի, «Լելոյի» «Նոր Մարշալի ծրագրի» համաձայն, Թելավին պետք է գրանցվի որպես գինում տասնմեկերրորդ մայրաքաղաք, կուսակցությունն արդեն աշխատում է այդ ուղղությամբ և երեք օր առաջ, շատ հեղինակավոր միջազգային կազմակերպությունից ստացել ենք պատասխան, որ իրենց հայտն ընդունված է և սկսվել է գրանցման գործընթացը:

«Մենք չենք կարող հանդուրժել կանգնած երկրին, մենք պետք է ակտիվացնենք նրա ներուժը, մտավոր ուժն ու աշխատասեր մարդկանց: Չի կարելի, որ այս պտղաբեր կողմը լինի պասիվ և գյուղացին մտածի, թե ինչպես վաճառի իր ապագան կոպեկներով: Մենք պետք է փոխենք այն, ինչ «Վրացական երազանքը» բերեց մեր երկիր: Գործազրկություն և աղքատություն, սա ներքին պատերազմ է, և այս պատերազմում կհաղթենք վրաց ժողովուրդը, «Լելոյի» հետ միասին: Կուսակցությունը մշակել է ծրագիր, որը կակտիվացնի ամբողջ Վրաստանը: Մեր «Մարշալի ծրագրի» համաձայն, Թելավին պետք է գրանցվի որպես գինու տասնմեկերրորդ մայրաքաղաք, որպես գինու հայրենիք: Մենք արդեն աշխատում ենք այս ուղղությամբ և երեք օր առաջ, շատ հեղինակավոր միջազգային կազմակերպությունից ստացել ենք պատասխան, որ իրենց հայտն ընդունված է և սկսվել է գրանցման գործընթացը»,- ասել է Խազարաձեն:

Հանրահավաքի ժամանակ կուսակցության գլխավոր քարտուղար Բադրո Ջափարիձեն կոչ է արել բնակչությանը մասնակցել ընտրություններին ու ճիշտ ընտրություն կատարել: