Թբիլիսիում, «Ոսկու բորսայի» մի քանի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Թբիլիսի Ցենտրալում տեղակայված այսպես կոչված ոսկու բորսայի մի քանի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս:
Այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է Թբիլիսի Ցենտրալի տնօրեն՝ Էթեր Ղիփիանին:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակի պատճառով «Ոսկու բորսան» երկու շաբաթ կդադարեցնի աշխատանքը:
«Մի քանի մարդու մոտ հաստատվել է վարակը: Այն պատճառով, որ մյուսները չվարակվեն, համավարակաբանների հետ խորհրդակցելուց հետո երկու շաբաթով փակեցինք բորսան: Վարակված են վաճառողները և նրանք գտնվում են հիվանդանոցներում: Երկու օր առաջ վարակված էր մոտ 5-7 մարդ»,- ասել է Էթեր Ղիփիանին: