Թբիլիսիի միջազգային օդանավակայան ժամանած ուղևորներն անցնում են ջերմային սկրինինգ

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում աշխատում է բժիշկների խումբ, որը հեռակա ջերմաչափի միջոցով Թբիլիսի ժամանած ուղևորներին անցկացնում է կորոնավիրուսի սկրինինգ:

Բժիշկներն ստուգել են Դոհա-Թբիլիսի չվերթի Չինաստանի քաղաքացիներին, որոնցից կորոնավիրուսի ախտանիշ ոչ ոք չուներ:

Թբիլիսիի միջազգային օդանավակայան ժամանած ուղևորներին բաժանվում են հատուկ բուկլետներ՝ որտեղ զետեղված է կորոնավիրուսի ախտանիշների մասին տեղեկություն: