Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում նոր կորոնավիրուսի ախտորոշմամբ գտնվող 22 հիվանդից 7-ն ունի թոքաբորբ, մեկի վիճակը միջինից ծանր է, դեռահասի վիճակը՝ բավարար
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում նոր կորոնավիրուսի ախտորոշմամբ գտնվող 22 հիվանդից 7-ի մոտ հաստավել է թոքաբորբ՝ կրծքավանդակի համակարգչային շերտագրության անցկացման հետևանքով,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Նրա խոսքով, այստեղից մեկ մարդու վիճակը համեմատաբար ծանր է:
«Նրա վիճակն այս պահին կայուն է և հիվանդությունը չի զարգանում: Վարակված անձի մոտ վարակման օրից մինչև 13 օր հնարավոր է վարակը զարգացում ապրի: Եթե այս 13 օրը հաղթահարենք և հիվանդի վիճակը լինի կայուն, ուրեմն դա վկայում է այն մասին, որ հետզհետե սկսվում է ապաքինում»,- հայտարարել է Էզուգբաիան:
Ինչ վերաբերում է ապաքինմանը, ինֆեկցիոն կլինիկայի բժշկական տնօրենի խոսքով, հիվանդներից մեկը 16-րդ օրն անցել է թեստավորում և պատասխանը եղել է թույլ դրական, որը նշանակում է, որ վարակը նվազել է, սակայն դեռևս կա:
Էզուգբաիայի խոսքով, նոր կորոանվիրուսով վարակված դեռահասի առողջական վիճակը բավարար է: