Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված հիվանդների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված հիվանդների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված հիվանդների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Ինֆեկցիոն հիվանդանոցի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Չինաստանի քաղաքացի երիտասարդ տղամարդն ունի «B» տիպի վիրուս և անցնում է բուժում:

«Հիվանդանոց տեղափոխված ոչ վրացի և ոչ էլ չինացի հիվանդների մոտ, ըստ Լուգարի կենտրոնի հետազոտության, կորոնավիրուս չի հայտնաբերվել: Չինացին ունի «B» տիպի վիրուս և անցնում է բուժում»,- ասվում է ինֆեկցիոն հիվանդանոցի պաշտոնական հայտարարության մեջ: