Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, հիվանդը, որի մոտ գրանցվել է նոր կորոնավիրուս, մաքսային անցակետից միանգամից տեղափոխվել է բժշկական հաստատություն, նա այլ քաղաքացիների հետ որևէ հաղորդակցություն չի ունեցել:
Տիկարաձեի խոսքով, արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա:
Նրա հայտարարությամբ, այս պահին ուսումնական գործընթացը դադարեցնել չի նախատեսվում, քանի որ համաճարակի վտանգ չկա:
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: