Ծանրաբեռնված մետրոկայանների մուտքերում, գագաթնակետային ժամերին, ուղևորների հոսքը կվերահսկվի հերթերի կառավարման միջոցով. Թբիլիսիի քաղաքապետարան
Ծանրաբեռնված մետրոկայանների մուտքերում, գագաթնակետային ժամերին, ուղևորների հոսքը կվերահսկվի հերթերի կառավարման միջոցով. Թբիլիսիի քաղաքապետարան

Մայրաքաղաքի քաղաքապետարանը, հասարակական առողջապահության անվտանգության նպատակով և երկրում գոյություն ունեցող համավարակաբանական իրավիճակը նախատեսելով, համավարակաբանների և համակարգող խորհրդի հանձնարարականներով, Թբիլիսիի մետրոպոլիտենում իրականացվելու են հատուկ միջոցառումներ,- այս մասին ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Նրանց խոսքով, գերբեռնված մետրոկայարանների մուտքերում, գագաթնակետային ժամերին, ուղևորների հոսքի վերահսկումը կիրականացվի հերթերի կառավարման միջոցով:

«Այս փուլում նշված միջոցառումները նախատեսվում են իրականացնել՝ «Վարկեթիլի», «Ախմետելի թատրոն»,«Դիդուբե» և «Կայարանի հրապարակ» մետրոկայարաններում: Մետրոպոլիտենի աշխատակիցներն անընդհատ կհսկեն ուղևորահոսքը: Երբ հոսքը կլինի կրիտիկական և վարակի տարածման տեսանկյունից վտանգ կստեղծի, մետրոկայարանների մուտքերի մոտ հերթի կառավարման միջոցով տեղի կունենա մարդկանց մուտք գործելու սահմանափակում: Մենք բնակչությանը կոչ ենք անում հոգ տանել միմյանց, հոգ տանել սեփական առողջության մասին և խստորեն հետևել Վրաստանի կառավարության կողմից ներկայացված հանձնարարականները»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ: