Մեկ վճարումից հետո 90 րոպեյվա ընթացքում մետրոյից և ավտոբուսից բացի հնաարավոր կլինի անվճար երթևեկել նաև միկրոավտոբուսներով
Մեկ վճարումից հետո 90 րոպեյվա ընթացքում մետրոյից և ավտոբուսից բացի հնաարավոր կլինի անվճար երթևեկել նաև միկրոավտոբուսներով

Տրանսպորտային բարեփոխումը, որոնք ներառում են հասարակական տրանսպորտի արդիականացում, ճանապարհային ենթակառուցվածքների կազմակերպում և նոր երթուղային ցանցի զարգացում, կավարտվեն մինչև 2023 թվականը, – այս մասին Թբիլիսիի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, ինտեգրված հասարակական տրանսպորտի համակարգում ավելանում են նոր միկրոավտոբուսներ, ինչը նշանակում է, որ մեկ վճարումից հետո 90 րոպեյվա ընթացքում մետրոյից և ավտոբուսից բացի հնաարավոր կլինի անվճար երթևեկել նաև միկրոավտոբուսներով:

Ըստ նրա, ինտեգրված համակարգը կներառի նաև այն միկրոավտոբուսները, որոնք մայրաքաղաք պետք է բերվեն սեպտեմբերին:

Նրա խոսքով, ապրիլի 1-ից արտոնյալ սակագինը տարածվելու է նոր միկրոավտոբուսների վրա:

«Քաղաքացիները, ովքեր մետրոյում և ավտոբուսներում օգտվում են արտոնյալ սակագներից, կկարողանան նույն արտոնություններից օգտվել նաև միկրոավտոբուսներում», – հայտարարել է Կախա Կալաձեն: