Հասարակական տրանսպորտում անսահմանափակ երթևեկության համակարգը գործարկվելու է փետրվարի 1-ից
Հասարակական տրանսպորտում անսահմանափակ երթևեկության համակարգը գործարկվելու է փետրվարի 1-ից

Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտում գործարկվելու է անսահմանափակ բաժանորդային համակարգը։ Այս մասին Թբիլիսիի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, մինչև փետրվարի 1-ը հանրությունը հնարավորություն կունենա աբոնեմենտներ գնել մետրոյի, ավտոբուսի և միկրոավտոբուսից օգտվելու համար։

Նրա խոսքով, հունվարի 5-ից քարտերը կվաճառվեն մետրոյի տոմսարկղերում և «Վրաստանի բանկի» էքսպրես մասնաճյուղերում։

«Ինչ վերաբերում է աբոնեմենտներին, ապա կունենանք անսահմանափակ 90 րոպեանոց քարտ, որը կարժենա մեկ լարի, այն մարդիկ, ովքեր հաճախ չեն օգտվում հասարակական տրանսպորտից և կարիք չունեն զեղչված գնով երկարաժամկետ քարտ գնելու, կարող են օգտվել ցանկացած տիպի տրանսպորտից, մետրոյից, ավտոբուսից, միկրոավտոբուսից 1 լարիով 90 րոպեյվա ընթացքում:

Երկրորդը՝ անսահմանափակ, մեկօրյա քարտի ներդրումն է, որը կարժենա երեք լարի։ Այս քարտի սեփականատերը կկարողանա ամբողջ օրը երթևեկել ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով ընդամենը 3 լարիով։

Ներկայացնում ենք նաև անսահմանափակ մեկշաբաթյա քարտ, որը կարժենա 20 լարի։ Այս քարտի սեփականատերը կարող է ամբողջ շաբաթվա ընթացքում երթևեկել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտով։ Այն կարժենա 20 լարի, այս քարտը նախատեսված է զբոսաշրջիկների համար, քանի որ այլ տեսակի քարտերն ավելի հետաքրքիր են հասարակական տրանսպորտից ակտիվ օգտվողների համար։

Անսահմանափակ մեկամսյա քարտը կարժենա 40 լարի։ Այս քարտի սեփականատերը ամբողջ ամսվա ընթացքում կկարողանա երթևեկել ցանկացած տեսակի հասարակական տրանսպորտով ընդամենը 40 լարիով։ Ունենք նաև անսահմանափակ եռամսյա քարտ, որը կարժենա 100 լարի, այս քարտն էլ ավելի մեծ խնայողություն է ապահովում տրանսպորտից ակտիվ օգտվողների համար։ Ունենք նաև անսահմանափակ 6 ամսվա քարտ, որը կարժենա 150 լարի։ Ունենք նաև մեկ տարվա բաժանորդային քարտեր, որոնց արժեքը կկազմի 250 լարի։

Ունենք նաև զեղչային ծրագրեր։ Թբիլիսիում գրանցված կույրերին, նրանց ուղեկցող անձանց, ինչպես նաև ուսանողներին, շրջանային տեսուչներին, Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցներին տրամադրվում է անվճար հասարակական տրանսպորտով երթևեկելու քարտ: Թբիլիսիի քաղաքային մանկապարտեզների աշխատակիցներ, Թբիլիսիում գրանցված վետերաններ և այլն։ Ինչ վերաբերում է ճանապարհորդության արտոնյալ սակագներին, ապա 20 թեթրի վճարելու իրավունք կունենան Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողները, հանրակրթական հաստատությունների աշխատակիցները, թոշակառուները, Թբիլիսիին պատկանող թաղամասային բժիշկները, մանկաբույժները, մանդատայինները և այլոք։ Ունենք նաև արտոնյալ ճամփորդություն՝ 10 թեթրիով, սոցիալապես անապահովների տվյալների բազայում գրանցված 70 հազար և ցածր միավորներ ունեցող քաղաքացիների համար»,- հայտարարել է Կախա Կալաձեն։