«Ամանորյա գյուղը» դեկտեմբերի 24-ին կբացվի Դեդաենայի այգում
«Ամանորյա գյուղը» դեկտեմբերի 24-ին կբացվի Դեդաենայի այգում

Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Ամանորյա գյուղի» բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին Դեդաենայի այգում,- այս մասին մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում, հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, «Ամանորյա գյուղը» մինչև հունվարի 14-ը կգտնվի Օրբելիանիների հրապարակում և Դեդաենայի այգում։

«Ամանորյա գյուղը» կունենա ամանորյա տարատեսակ դեկորացիաներ, ինստալացիաներ, (սինթետիկ) սահադաշտ, բացօթյա կինոթատրոն, հսկա հեքիաթագիրք, ամանորյա շուկա, սննդի կետեր, քաղցրավենիքի փառատոն, մանկական ատրակցիոններ: Օրվա ընթացքում Ամանորի գյուղում երեխաների համար կկազմակերպվի Ձմեռ պապի հսկա երթ և մանկական-ժամանցային շոու-համերգներ, իսկ երեկոյան՝ էստրադային արտիստների, երաժշտական ​​խմբերի և մեծահասակների համար էլեկտրոնային երաժշտության ելույթներ», – ասել է Կախա Կալաձեն:

«Ամանորյա գյուղը» կփակվի հունվարի 14-ին երաժշտական ​​մեծ շոուով։