Ոչ մի վանդալիզմ, ոչ մի թշնամի չի դադարեցնի Վրաստանի ձգտումը դեպի Եվրամիություն. Կախա Կալաձե
Ոչ մի վանդալիզմ, ոչ մի թշնամի չի դադարեցնի Վրաստանի ձգտումը դեպի Եվրամիություն. Կախա Կալաձե

Մենք Եվրոպայի մասն ենք և եվրոպացիներ, դա չի սկսվել այսօր և երեկ,- այս հայտարարությամբ մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի առջև Եվրամիության դրոշը այրելու փաստին:

«Ոչ մի վանդալիզմ, ոչ մի արտաքին կամ ներքին թշնամի չի կարող խանգարել ու կանգնեցնել մեր երկրի բնակչության մեծամասնության նկրտումները: Մենք Եվրոպայի մաս ենք և եվրոպացիներ. Դա չի սկսվել այսօր և երեկ: Մեր նախնիները կիսում էին այն արժեքները, որը կոչվում է Եվրոպա և եվրոպականություն նույնիսկ Առաջին հանրապետության օրոք», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետը կրկին դատապարտել է վերջին օրերին տեղի ունեցած բռնությունները:

«Բռնությունը կտրականապես անընդունելի է, և ես համոզված եմ, որ այս երկրում ապրող բոլոր ողջամիտ մարդիկ դեմ կլինեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնություններին: Սա կտրականապես անընդունելի է յուրաքանչյուրիս համար», – ասել է Կախա Կալաձեն: