Մաճավարիանիի փողոցում պետք է կատարվեն ամրացման աշխատանքներ, ընդունած անվտանգության միջոցները ճիշտ են. Գերմանացի ինժիներ-երկրաբան
Մաճավարիանիի փողոցում պետք է կատարվեն ամրացման աշխատանքներ, ընդունած անվտանգության միջոցները ճիշտ են. Գերմանացի ինժիներ-երկրաբան

Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հրավիրված ինժիներ-երկրաբան, Փիթեր Նյումանի հայտարարությամբ, Մաճավարանիանի փողոցի հարակից տարածքում սողանքային գոտու հարցը պահանջում է կոմպլեքսային մոտեցում և տարբեր միջոցառումների իրականացում:

«Ձեռնարկված անվտանգության միջոցառումները, մասնավորապես, ճանապարհի փակելը և սահմանափակումներ հաստատելը ճիշտ են: Ներկայումս, ամենայն հավանականությամբ, սողանքի նախաձեռնման լայնամասշտաբ փուլ է և պետք է իրականացվեն նախնական միջոցառումներ, ինչպիսիք են ամրացումը, ջրահեռացումը և մոնիտորինգը», – ասել է Փիթեր Նյումանը:

Նրա խոսքով, դիտարկումը, երկրաբանական հետազոտությունները պետք է շարունակվեն և համապատասխանաբար ծրագրվեն հետագա քայլերը: Պետք է պահպանել ուշադրությունը, շարունակել երկրաբանական հետազոտությունները և համապատասխանաբար կատարել հետագա քայլերը:

«Հարցը բավականին բարդ է, որը հնարավոր չէ լուծել միայն մեկ ճանապարհով: Բավականին շատ ապարներ են ազատված, ինչը բարդացնում է աշխատանքային գործընթացը: Անհրաժեշտ է բացահայտել կոնկրետ ընթացիկ գործընթացը, ապա համապատասխան միջոցներ ձեռնարկել», – հայտարարել է գերմանացի մասնագետը: