Թբիլիսիում, Մաճավարիանիի փողոցը վաղվանից կբացվի երկկողմանի
Թբիլիսիում, Մաճավարիանիի փողոցը վաղվանից կբացվի երկկողմանի

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, Մաճավարիանիի փողոցում գտնվող սողանքային գոտում կանխարգելիչ աշխատանքների հիմնական փուլն ավարտվում է: Նրանց հաղորդմամբ, արդեն ավարտվել է Մաճավարիանիի փողոցն ու Գելովանի պողոտան կապող նոր ճանապարհի ենթակառուցվածքային աշխատանքների հիմնական մասը:

Ինչպես Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է սոցիալական ցանցով ուղիղ եթերում, վաղը ՝ կեսօրին, Մաճավարիանի փողոցով երթևեկությունը կվերականգնվի:

«Այս ամբողջ ընթացքում շարունակվում էին ամրապնդման աշխատանքները, որպեսզի ապահով լինի այստեղ տեղաշարժվելը: Կիրառվել են սողանքային գոտիների հետ կապված աշխարհում գոյություն ունեցող բոլոր բարձրակարգ տեխնոլոգիաները: Ամենակարևորը ՝ անվտանգ է Մաճավարիանի փողոցով տեղաշարժվելը: Վաղը երեկոյից հնարավոր կլինի երկու ուղղությամբ տեղաշարժվել», – ասել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, ասֆալտի մակերեսի ստորին շերտերը ներկայումս դասավորված են, իսկ ամրացման աշխատանքների ավարտից հետո ճանապարհի վերին շերտը նույնպես կդրվի: Բացի այդ, առաջիկայում Մաճավարիանի փողոցում կտեղադրվի լուսադիոդային լուսավորման համակարգ:

Քաղաքապետի հետ միասին ընթացող աշխատանքները ստուգեց նաև փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին: Նրա խոսքով ՝ նշված տարածքում տեղաշարժվելը լիովին անվտանգ է:

«Հենց սողանքի գործընթացն ակտիվացավ, մենք ստեղծեցինք հանձնաժողով, որը համալրված էր ոլորտի մասնագետներով: Այսօր մենք հանձնաժողովի նիստ ունեցանք տեղում և միասին որոշեցինք, որ այս ճանապարհը անվտանգ է տեղաշարժվելու համար: Բոլոր չափումների և տվյալների համաձայն ՝ իրավիճակը կայուն է, և սողանքի մարմինը տեղից չի շարժվի», – ասել է Իրակլի Բենդելիանին: