Թբիլիսիի մանկական զվարճանքի կենտրոնները մայրաքաղաքի բյուջեից կստանան հինգ հազար լարի

Համավարակից տուժած մանկական զվարճանքի կենտրոնները մայրաքաղաքի բյուջեից կստանան հինգ հազար լարի: Այս մասին Թբիլիսիի կառավարության նիստում, հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նշել է Կալաձեն, օգնություն կստանա մինչև 70 օբյեկտ, իսկ ընդհանուր առմամբ ՝ կծախսվի մինչև 350 հազար լարի:

«Այս բարդ իրավիճակում աջակցությունը շատ կարևոր է: Համավարակից առավել տուժած հատվածը երեխաների զվարճանքի կենտրոններն են: Երեխաների օրվա կենտրոններն առաջինն էին, որոնք փակվել են այս համավարակի ընթացքում և աշխատանքը սկսել են մոտ մեկ տարի անց: Մենք ուզում ենք նրանց ֆինանսական օգնություն ցուցաբերել և օգնել 5 հազար լարիով: Սուբսիդիան կտրվի բոլոր այն բիզնես սուբյեկտներին, որոնք գրանցված են մինչև 2020 թվականի նոյեմբերի 28-ը և մինչ օրս չեն լուծարվել: Նրանք կունենան առավելագույն աջակցություն: Հայտերն ընդունվելու են հունիսի 2-ից և կշարունակվեն մինչև հունիսի 10-ը: Կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է դիմում ներկայացնեն Թբիլիսիի քաղաքապետարան ՝ ծրագրին մասնակցելու և ֆինանսական օգնություն ստանալու համար: Նաև, մանրամասները նշված կլինեն Թբիլիսիի քաղաքապետարանի կայքում և այս ծրագրի շրջանակներում շուրջ 70 օբյեկտ օժանդակություն կստանա, և այդ ուղղությամբ ծախսվելու է մինչև 350 հազար լարի», – ասել է Կալաձեն: